«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ազգային ժողովը հաստատեց օմբուդսմենի ընտրության կարգը

Ազգային ժողովը հաստատեց օմբուդսմենի ընտրության կարգը
02.02.2016 | 21:29

89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու խորհրդարանին ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն։ Սահմանվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ որոշման նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ նշելով, որ միակ գրավոր առաջարկը, որ ներկայացրել էր պատգամավոր Թևան Պողոսյանը, չի ընդունվել։ «Մենք նպատակահարմար չենք համարել ընդունել այն առաջարկը, ըստ որի` հանձնաժողովը Ազգային ժողովի լիագումար նիստին պետք է ներկայացնի մարդու իրավունքների պաշտպանի երկու թեկնածուի: Մենք հանձնաժողովում այսպես թե այնպես քննարկում ունենալու ենք և թեկնածուին ներկայացնելու ենք կոնսենսուսի արդյունքում, իսկ լիագումար նիստում արդեն պատգամավորները դեմ կամ կողմ արտահայտվելով կներկայացնեն իրենց տեսակետը»,- ասաց Սահակյանը:

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ